Այս ամենը ժամանակավոր է, և շատ շուտով դուք դարձյալ դպրոց եք հաճախելու ու խաղալու եք բակում․ Տիգրան Ավինյանի նամակը՝ փոքրիկ Սոնային

Լրագրող, սյունակագիր Թաթուլ Հակոբյանի դուստրը՝ փոքրիկ Սոնան, նամակ էր գրել ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին՝ խնդրելով իրեն հնարավորություն տալ հայրիկի հետ մեկնել հայրենի գյուղ։ «Երևանի տանը այլևս չեմ դիմանում, ուզում եմ հայրիկիս հետ գնալ գյուղ, խնդրում եմ ոստիկաններին ասեք, որ ճանապարհ չփակեն», – Ավինյանին ուղղված նամակում գրել էր փոքրիկը։  

Ֆեյսբուք սոցիալական ցանցում նամակի հրապարակումից հետո պարետ Տիգրան Ավինյանը պատասխանել է երեխային՝ գրելով․

«Սիրելի Սոնա, շնորհակալ եմ, որ հետևում ես պարետատան սահմանած կանոններին։ Շատ եմ ցավու, եր չես կարող հայրիկիդ հետ գյուղ գնալ։ Հավատա՝ բոլոր սահմանափակումները միայն քո, ընտանիքիդ, ընկերներիդ, մեր բոլորի առողջության համար են։ Այս ամենը ժամանակավոր է, և շատ շուտով դու և մյուս փոքրիկները դարձյալ դպրոց եք հաճախելու ու խաղալու եք բակում։ Առողջ եղիր»։