Կորոնավիրուսով վարակվածներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր, 24-ը՝ կայուն ծանր վիճակում

Վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։ Նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։

Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։

Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն-ը: