Երբևէ չեմ ունեցել և չունեմ կորոնավիրուսային հիվանդություն. ԱՆ փոխնախարար

Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է մամուլի հրապարակումներին, որոնց համաձայն ինքը կորոնավիրուսային հիվանդությամբ մեկուսացել է բուժհիմնարկներից մեկում:

«Ի պատասխան շրջանառվող որոշ խոսակցությունների հայտնում եմ, որ երբևէ չեմ ունեցել և չունեմ կորոնավիրուսային հիվանդություն:

Պարզապես, հաշվի առնելով այն փաստը, որ ամեն օր աշխատանքի բերումով գտնվում եմ այն բժշկական հաստատություններում, որտեղ իրականացվում է կորոնավիրուսային հիվանդության բուժօգնություն եվ սպասարկում` սահմանափակել եմ շփումս տարեց և (կամ) քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց հետ, այդ թվում՝ ընտանիքիս անդամների», -գրել է փոխնախարարը: