ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է պարենային ապրանքների շուկայում ամենօրյա մշտադիտարկումները` ներկայացնելով արձանագրված գնային դինամիկան:
Շարունակվել է կարագի, բուսական յուղի, խնձորի՝ վերջին օրերին նկատվող գների նվազման միտումը: Մարտի կեսերից արձանագրված աճի տենդենցից հետո գնային փոքր նվազում է նկատվել նաև ալյուրի գծով, հացի գնի մեջ փոփոխություն տեղի չի ունեցել:
Տավարի, ոչխարի մսի և ձկան գները չեն փոխվել: Խոզի միսը մարտ ամսին էժանացել է շուրջ 700 դրամով, ներկայում գինը կայուն է:
Մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում:
Այս մասին տեղեկանցում են ՏՄՊՊՀ-ից։






