Արձանագրվել է կորոնավիրուս ունեցող պացիենտի մահվան դեպք․ ԱՆ խոսնակ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում։

Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։

Ապրիլի 9-ի դրւթյամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ։