Եղանակը Երևանում մոտակա հինգ օրերին

Երևանում`
Փետրվարի 17-ին և 18-ի գիշերը էական տեղումներ չեն սպասվում, 18-ի օրվա երկրորդ կեսին և 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում` 10-15 մ/վրկ: Փետրվարի 20-ից 21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 17-ին, 18-ի գիշերը առավելապես արևմտյան շրջաններում, 18-ի օրվա երկրորդ կեսին և 19-ին շրջանների զգալի մասում, 20-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ` մառախուղ: Փետրվարի 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ: Փետրվարի 18-ից 19-ին առանձին վայրերում կլինի քամու ուժգնացում` 15-ից 20 մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում“ բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ին կբարձրանա 2-ից 4, իսկ 20-ից 21-ի գիշերները կնվազի 8-ից 10 աստիճանով:

© Medialab.am