Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ աջակցություն է ցուցաբերվել ևս 68 ընտանիքի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ աջակցություն է ցուցաբերվել համավարակի տարածման պատճառով դժվար կացության մեջ հայտնված եւս 68 ընտանիքի: Այս մասին տեղեկացնում է Էջմիածնի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջը։

«Նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված սոցիալական ուղղվածության ծրագրերով առաջին անհրաժեշտության մթերքով պարենային փաթեթները հատկացվում են ըստ նախանշված թիրախային խմբերի՝ բացառելով կրկնությունները:

Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ դիմումների ընդունումը ժամանակավորապես դադարեցվում է բոլոր հարթակներով, քանի որ արդեն իսկ կան կուտակված դիմումներ, որոնք ուսումնասիրման փուլում են:

Այլ համայնքների բնակիչներին խնդրում եւ հորդորում ենք աջակցություն ստանալու համար չդիմել Էջիածնի քաղաքապետարան»,- նշվում է հաղորդագրությունում: