ՌԴ-ից վերադարձած և ինքնամեկուսացման մեջ գտնվող գյումրեցի տղամարդն ինքնասպանության փորձ է արել. «ՀԺ»

‘Nork’ Infectious Clinical Hospital of Yerevan works overwhelmed during these days due to Coronavirus cases in Armenia

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Մարտի 28-ին ՌԴ-ից վերադարձած 66-ամյա մի տղամարդ կյանքին վերջ տալու նպատակով քացախաթթվի էսենցիա է խմել, գրում է Հայկական ժամանակը:

Տղամարդը տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ, որտեղ նրա մոտ ախտորոշվել է քիմիական այրվածք, թունավորում: Հիվանդանոցում նա պատմել է, որ երեկ մի փոքր վատ է զգացել, քրտինք է ունեցել, որոշել է, որ վարակված է կորոնավիրուսով եւ քացախաթթվի էսենցիան խմել է՝ կյանքին վերջ տալու համար: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասել է ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը: