Փակ շուկայի տարածքում աշխատանքները դադարեցված են, տարածքը հսկողության տակ է

Փակ շուկայի տարածքում աշխատանքները դադարեցված են, տարածքը հսկողության տակ է
Փակ շուկայի տարածքում աշխատանքները դադարեցված են, տարածքը հսկողության տակ է

Մայրաքաղաքի փակ շուկայի տարածքում իրականացվող քանդման աշխատանքների մասին ստացված ահազանգի հետ կապված, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության և հասարակական կարգի պահպանման վարչության պետերին անձամբ այցելել նշված վայր, ծանոթանալ իրավիճակին և ձեռնարկել համապատասխան քայլեր:

Տեղում պարզվել է, որ կառույցի սեփականատեր ՍՊԸ-ն տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում առանց համապատասխան թույլտվության առկայության նախաձեռնել է շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ:

ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասով կազմվել է արձանագրություն` առանց թույլտվության տանիքի ծածկի քանդման աշխատանքներ իրականացնելու համար:

Աշխատանքները դադարեցված են, և տարածքը վերցված է խիստ հսկողության տակ: Այս մասին տեղեկացնում է Երեւանի Քաղաքապետարանը:

© Medialab.am