Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Հունիսի 10-ին, ժամը 02.20-ին, Երևանի Սասունցի Դավթի փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ռենո» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաների, ինչի հետևանքով «Կիան» բախվել է կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «Ռենոյի» 67-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 10-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել առուն. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 10-ին, ժամը 19.05-ի սահմաններում, Վանաշեն-Ոսկետափ ճանապարհի 2-րդ կմ-ին «LEXUS RX 300» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին. 44-ամյա վարորդը եւ 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 11-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Հայկավան-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և բետոնե ջրատարին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 10-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 10-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Խորենացու և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 9-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Լոռու մարզի Աթան գյուղի «Նաջափի երես» հանդամաս տանող ճանապարհին տրակտորը գլորվել է ձորակը. 45-ամյա տրակտորավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 10-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզնի գյուղում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 10-ին, ժամը 08.10-ի սահմաններում, Մ-16 ճանապարհի 45-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է անհայտ մակնիշի բեռնատար մեքենայի հետնամասին. «ՎԱԶ-2106-ի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն, տեղեկացնում է Ոստիկանությունը։