Մարտունու ԲԿ֊ի մեր բժիշկների թեստի արդյունքները բացասական են. մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը գրում է.

«Գեղարքունիքի մարզի սիրելի’ բնակիչներ.
Ուրախ եմ տեղեկացնել, որ Մարտունու ԲԿ֊ի մեր բժիշկների թեստի արդյունքները բացասական են։

ԱՌՈՂՋ ԵՂԵ’Ք…»:

Հիշեցնենք, որ օրերս Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը:

Նախապես չիմանալով վարակակիր լինելու մասին, կորոնավիրուս ունեցող կինը բուժում է ստացել Մարտունու բուժկենտրոնում։