ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է տեսանյութերի մրցույց «Մնա տանը» թեմայով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 5֊12֊րդ դասարանի դպրոցականների շրջանում հայտարարում է «Մնա տանը» թեմայով տեսանյութերի մրցույթ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական մրցանակների:

Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև ապրիլի 23-ը, [email protected] էլ․ փոստին: