Մոսկվայում կորոնավիրուսային վարակից ևս 13 քաղաքացի է մահացել

Մոսկվայում կորոնավիրուսային ինֆեկցիայով ևս 13 քաղաքացի է մահացել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։ Ընդհանուր առմամբ տարածված վարակից մահացոթյան դեպքերը Մոսկվայում դարձել է 95։

Ըստ աղբյուրի, մահացածների մեջշատերը ունեցել են ուղեկցող հիվանդություններ՝ խրոնիկ բրոնխիտ, հիպերտոնիա, կարդիոսկլերոզ։ Գինգ պացիենտ ունեցել է շաքարային դիաբետ։ «Մահացածների մեջ ամենաերիտասարդը 29 տարեկան է եղել», փոխանցում է լրատվամիջոցը՝ վկայակոչելով օպերատիվ շտաբին։

Նշվում է, որ ապրիլի 13-ի դրությամբ Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակվածության18 300 դեպք, որից 11 500-ը՝ Մոսկվայում։