Կորոնավիրուսի վարակով պայմանավորված Հայաստանում ևս 2 մահ է գրանցվել

Կորոնավիրուսով պայմանավորված վերջին 24 ժամում ևս 2 մահվան դեպք է գրանցվել, այդ մասին քիչ առաջ իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընդհանուր առմամբ մահերի թիվը Հայաստանում հասավ 16-ի։

«Մահվան դեպքերի միջին տարիքը 74,8 է», -ասել է Փաշինյանը։

Անցնելով լավ լուրերին, վարչապետն ասել է, որ 24 ժամում արձանագրվել է վարակվածության 28 նոր դեպք, սակայն միևնույն ժամանակա վերջին 24 ժամում առողջացել է 54 անձ։ Վարչապետը եզրակացրել է, որ Հայաստանում կա հնարավորություն կոտրելու համաճարակի ողնաշարը և հորդորել հետևել սահմանված կարգերին։

«Այսօր հանձնարարական եմ տվել, որ պարետատունը և տեսչական մարմինը գործատուներին խորհրդատվություն տան, թե ինչ հակահամաճարակային միջոցառումներ են անհրաժեշտ իրականացնել», -ասել է վարչապետը։