Րաֆֆի Հովհաննիսյանը հանեց թեկնածությունը

Րաֆֆի Հովհաննիսյանը հանեց թեկնածությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը հանեց թեկնածությունը

Մի քանի օր շարունակվող շահարկումներից եւ քննարկումներից հետո, «Ժառանգության» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն հանել է մեծամասնական կարգով ներկայացրած թեկնածությունը Երեւանի թիվ 7 ընտրատարածքից: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում իրար դեմ էին դուրս եկել ընդդիմադիր «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ու իշխանական օլիգարխ Սամվել Ալեքսանյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը օրեր առաջ նշել է, որ տեղյակ չի եղել, որ նույն ընտրատարածքում թեկնածություն է առաջադրել Նիկոլ Փաշինյանը եւ հայտարարել, որ պատրաստ է հանել իր թեկնածությունը:

«Ես որոշեցի ինքնաբացարկ հայտարարել և իմ թեկնածությունը հանել թիվ 7 ընտրատարածքից: Այդուհանդերձ, ամենայն բարիք ու հաջողություններ եմ մաղթում իշխանական ու ընդդիմադիր բոլոր թեկնածուներին, ովքեր պետք է մասնակցեն առաջիկա ԱԺ ընտրություններին»,- ասել է «Ժառանգության» առաջնորդը:

© Medialab.am