Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին՝ նախագահ ընտրելու առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է.

«Ես շնորհավորում եմ անկախ և ժողովրդավարական Արցախի ժողովրդին` ընտրություններն ամբողջականացնելու առիթով:

Նրանք իշխանություններին լիազորել են էլ ավելի ամրապնդել Արցախի անվտանգությունը և ներկայացնել այն խաղաղ գործընթացում։ Մենք շարունակում ենք Արցախի հետ մեր սերտ համագործակցությունը՝ մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար»:

Նշենք, որ ապրիլի 14-ին Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով՝ նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը: