Մահվան ելքով վթար Գյումրիում

Դեկտեմբերի 17-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շերամի թաղամասում իրար են բախվել «Կրայսլեր» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 49-ամյա վարորդ Վահրամ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Կատարվում է քննություն։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։