Աուտիզմով հիվանդների թիվը ավելացել է Հայաստանում

Աուտիզմով հիվանդների թիվը ավելացել է Հայաստանում
Աուտիզմով հիվանդների թիվը ավելացել է Հայաստանում

Վերջին չորս տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է աուտիզմով տառապող հիվանդների թվի ավելացում: Այս մասին փաստում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կազմում գործող մանկական հոգեբուժական դիսպանսերի տվյալների համաձայն 2007-2010թթ. գրանցվել է ընդհանուր առմամբ 454 աուտիզմի դեպք: Եթե 2007-ին գրանցել են աուտիզմի նոր 73 դեպք, ապա 2010թ-ին այդ թիվը հասել է 118-ի:

Աուտիզմը նյարդաբանական խանգարում է, որը ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Այն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա, խոչընդոտում սոցիալական հարաբերությունների և հաղորդակցման հմտությունների զարգացմանը: Աուտիզմով տառապող հիվանդների քանակն ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ:

Հայաստանում աուտիզմով հիվանդ երեխաների բուժումն ու վերականգնումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: Աուտիզմի հիմնախնդիրը ներառված է ՀՀ կառավարության կողմից հաստատված Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման 2010-2015թթ. ռազմավարության մեջ: Ստեղծվել է նաեւ այս հարցով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խումբ:

© Medialab.am