Վարչապետը հյուրընկալել է կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետն անգնահատելի է համարել Լորիս Ճգնավորյանի ավանդը երաժշտական արվեստում: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է կոմպոզիտորի ընթացիկ գործունեությամբ և հույս հայտնել, որ նա կշարունակի նոր հեղինակային գործերով հարստացնել հայ երաժշտարվեստը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորություններն ու հեռանկարները: