ԵՊՀ-ում երկու ուսանողի են դանակահարել

ԵՊՀ-ում երկու ուսանողի են դանակահարել
ԵՊՀ-ում երկու ուսանողի են դանակահարել

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 1-ին հարկում անհայտ անձը սուր կտրող գործիքով մարմնական վնասվածք է պատճառել ԵՊՀ ուսանողներ Սարգիս Նազարեթյանին և Գոռ Խաչատրյանին:

Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Ապրիլի 3-ին, ժամը 14.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մոտից, որովայնի վնասվածքով, բուժօգնության է տեղափոխվել 1990 թ. ծնված Սարգիս Նազարեթյանը: Ժամը 15.30-ին հիվանդանոցից կրկին ահազանգ է ստացվել. նույն վայրից և համանման վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Գոռ Խաչատրյանը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Հանգամանքները պարզվում են:

© Medialab.am