Սերժ Սարգսյանը ժամանել է Ազգային ժողով և մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին:
Նա լրագորղների հետ զրույցում ասաց. «Հարգելի լրագրողներ, ուզում եմ, որ դուք հավատացած լինեք, որ ես ձեզնից ավելի շատ եմ շահագրգռված շփվելու մեր լրատվամիջոցների հետ՝ պարզ պատճառով, որովհետև ես ոչինչ չունեմ թաքցնելու:
Եվ, երկրորդ, իրոք եկել է այն ժամամանակը, երբ ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցրեին: Ելնելով սրանից՝ ես դիմել եմ հանձնաժողովին՝ իմ մասնակցությամբ նիստը անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո, բայց հանձնաժողովը նպատակահարմար համարեց նիստն անցկացնել ապրիլի 16-ին: Եվ ինչպես հայտնի է, արտակարգ դրությունն էլ երկարացվեց:
Ուստի, ես փաստորեն այդ հնարավորությունից զրկված եմ, որովհետև հարցն այնքան է կարևոր, որ ոտքի վրա մեկ-երկու պատասխաններով չեմ կարող գոհացնել ոչ ձեզ, ոչ էլ մեր հանրությանը: Ուստի, ես ձեզ խոստանում եմ ՝ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո ես կհրավիրեմ բոլոր լրատվամիոջոցներին, որոնք գործում են ՀՀ-ում և միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»: