Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Հովհաննես Չեքիջյանի և Լիլիթ Պիպոյանի հետ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել մաեստրո Հովհաննես Չեքիջյանի և երգչուհի Լիլիթ Պիպոյանի հետ: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկատվությունը հաստատեց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:

«Սա նոր չէ, մշտապես Աննա Հակոբյանը տարբեր առիթներով իր ուշադրության կենտրոնում է պահում արվեստագետներին, մշակութի երախտավորներին: Համավարակի հետևանքով առկա իրավիճակով պայմանավորված՝ Աննա Հակոբյանը հետաքրրքվել է, թե ինչպես է Հովհաննես Չեքիջյանի և Լիլիթ Պիպոյանի առողջական վիճակը, ինչպես է ընթանում երկրում տեղաշարժի սահմանափակման ռեժիմի հետ կապված տանը մնալու գործընթացը, արդյոք այն խանգարում է ստեղծագործական աշխատանքին»,- նշեց Հասմիկ Հարությունյանը:

Հովհաննես Չեքիջյանն ու Լիլիթ Պիպոյանը նշել են, որ առողջական առումով խնդիրներ չունեն, տնային պայմաններում շարունակում են աշխատել: Մաեստրոն էլ պատմել է, որ արխիվներն է բացել, հետաքրքիր նյութեր է ուսումնասիրում: Երկուսն էլ հույս են հայտնել, որ այս շրջանը շուտով կավարտվի: