էսօր էլ ենք Կապանում մնալու: Հանգիստ քնեք. Նիկոլ Փաշինյան

Կապանի նորապսակների այգում՝ ապագայի մասին մտածելիս։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղադրելով իր և տիկնոջ Աննա Հակոբյանի համատեղ լուսանկարը։

«Հ.Գ. Ժողովուրդ ջան, նկատի ունեմ՝ էսօր էլ ենք Կապանում մնալու: Հանգիստ քնեք:)»,– գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ նախորդ ֆեյսբուքյան գրառումում Փաշինյանը նշել  էր, որ մայրաքաղաք հասնելուն պես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող փաստ է հրապարակելու:

«Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)։ Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ: Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք»,- գրել էր նա: