Սևանի բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են կնոջ դի

Ապրիլի 16-ին, ժամը 17:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Վերգուշ Գ.-ի (ծնված 1936 թ) դին: