Արենիում հայտնաբերված ամենահին կոշիկը փրկելու համար մոտ 10 մլն է հատկացվել. Արա Խզմալյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ Կառավարության որոշմամբ 9 900 000 դրամ է հատկացվել Հայաստանի պատմության թանգարանին Վայոց ձորի մարզի «Արենի 1» քարանձավից հայտնաբերված, Ք.ա. 3600-3500 թթ. թվագրվող կաշվե ոտնամանի համար հատուկ ցուցապահարանի պատրաստման և տեղադրման համար։

Այս մասին իր ֆեյսուքյան էջում հայտնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։

Հատուկ պայմանների բացակայության պատճառով ոտնամանի կաշին ենթարկվել է որոշակի արտաքին փոփոխության, ինչը կարող է հանգեցնել կաշվի քայքայմանը։ Հատուկ ցուցապահարանի պատրաստումը թույլ կտա խուսափել միկրոկլիմայի փոփոխություններից։

Նախատեսվող հատուկ ինքնակարգավորվող ջերմախոնավային, լուսային և զգայուն տեխնիկական համակարգերով զինված ցուցապահարանը կապահովի ոտնամանի պահպանությունը և նորովի մատուցումը թանգարանի այցելուներին: