Լավ լուր Սպիտակագլուխ անգղերից. գարնան հետ կենդանաբանական այգին համալրվում է նոր բնակիչներով

Լավ լուր Սպիտակագլուխ անգղերից. գարնան հետ կենդանաբանական այգին համալրվում է նոր բնակիչներով
Լավ լուր Սպիտակագլուխ անգղերից. գարնան հետ կենդանաբանական այգին համալրվում է նոր բնակիչներով

Փետրվարի վերջին`գարնանն ընդառաջ, Երևանի կենդանաբանական այգու հինգ զույգ սպիտակագլուխ անգղերը միանգամից ձվադրել են: Այս մասին տեղեկացնում է Երեւանի կենդանաբանական այգու պաշտոնական կայքէջը:
“Սա իսկական իրադարձություն է` հաշվի առնելով այն, որ լեշակեր այս թռչնատեսակը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում:

43 օր ինկուբացիոն շրջանից հետո` ապրիլի 3-ին, Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունեցավ: Ձվից դուրս եկած փոքրիկ սպիտակագլուխ անգղի ճուտիկին ծնողները հերթափոխով հոգատար խնամում են: Դրան հաջորդեց մյուս ձագերի լույս աշխարհ գալը”,-նշված է այգու կայքէջում:

© Medialab.am