«Սյունյաց արծիվ» Խաչիկ Ասրյանը մեկնել է արձակուրդ. Ալիեվից նորություն չկա

«Սյունյաց արծիվ» Խաչիկ Ասրյանը մեկնել է արձակուրդ. Ալիեվից նորություն չկա
«Սյունյաց արծիվ» Խաչիկ Ասրյանը մեկնել է արձակուրդ. Ալիեվից նորություն չկա

Ապրիլի 4-ին վերջնագիր ներկայացնելով եւ 5 օր ժամանակ տալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հայ ժողովրդից ներողություն խնդրելու համար՝ Բաքվում կայացած «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովում հայերին ֆաշիստներ եւ օկուպանտներ անվանելու դիմաց, «Հայոց արծիվներ»-ի առաջնորդ և ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը մեկնել է արձակուրդ:
Պաշտոնապես Ասրյանը գտնվում է արձակուրդում՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ներգրավված լինելու պատճառով, «պաշտոնական դիրքն ու հնարավորությունները նախընտրական գործընթացներում չօգտագործելու համար»:
Ուստի որեւէ մեկնաբանություն «գործի առումով ստանալ չհաջողվեց:

 

Հիշեցնենք, որ «Հայոց Արծիվներ» ռազմա-հայրենասիրական շարժման ավելի քան 25.000 անդամներ իրենց պահանջում նշել էին, որ եթե Իլհամ Ալիևը չկատարի իրենց պահանջը, ապա պետք է Հայաստանին հայտարարի պատերազմ. «այլապես սուլթան Իլհամ Ալիեւը ոչ միայն մեր, այլ նաեւ Երկիր մոլորակի տարբեր ժողովուրդների համար կլինի ոչ միայն իր ժողովրդի ամենավախկոտ և ամենանողկալի նախագահը, այլեւ կլինի Ադրբեջանի հարեմների ամենացանկալի պարուհին»:

© Medialab.am