Ակցիա «Երիտասարդներն ընդդեմ ընտրակաշառքի». Չենք լռելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ակցիա «Երիտասարդներն ընդդեմ ընտրակաշառքի». Չենք լռելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ակցիա «Երիտասարդներն ընդդեմ ընտրակաշառքի». Չենք լռելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս ձմռանը Հայաստանի ապագայով մտահոգ մի խումբ երիտասարներ կազմակերպել էին ակցիա` ընդդեմ ընտրակաշառքի: Նրանք նախագահի նստավայրի կողքին, Ազգային ժողովի, ինչպես նաև ԿԸՀ-ի շենքերի դիմաց ձյան վրա կարմիր գույնի ներկով «5000 դրամ» գրառում էին կատարել:

Այս թեման հատկապես արդիական է դառնում այսօր` խորհրդարանական ընտրությունների նախօրեին, երբ իշխանական անխտիր բոլոր կուսակցությունները տարբեր ձևերով փորձում են քվեներ գնել:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը կոչ է անում անհատ երիտասարդներին և խմբերին` հետևել ձմռանն անցկացրած ակցիայի օրինակին և փորձել զանազան կրեատիվ միջոցներով հասարակության շրջանում քարոզել քվեները վաճառելու ամոթալիությունն ու վտանգը` այս իշխանությունների պատճառով անդունդը գլորվող մեր Հայաստանի համար:

ՏԵՍԱՆՅՈՒԹ` http://www.youtube.com/watch?v=nN3635haBf4