Հայկական ռոքը հաղթում է Ռուսատանում

Հայկական ռոքը հաղթում է Ռուսատանում
Հայկական ռոքը հաղթում է Ռուսատանում

Վանաձոր քաղաքի «Որդան Կարմիր» հայկական ռոք խումբը ապրիլի 15-ին արդեն երկրորդ անգամ հաղթել է Մոսկվայում տեղի ունեցած «Եմերգենզա» կենդանի երաժշտության միջազգային փառատոնի ժամանակ: Նրանք անցել են արդեն եզրափակիչ փուլ,  եւ հաղթելու դեպքում կմեկնեն Գերմանիայում կայանալիք մեծ ռոք փառատոն, ուր կմրցեն համաշխարհային մեծության ռոք խմբերի հետ:
Տղաներին այս անգամ էլ փառատոնից հետո հրավիրել են Սանկտ Պետերբուրգ մենահամերգի ապրիլի 21-ին, ինչպես նախորդ անգամ էին հրավիրել Ռուսատանի տարբեր քաղաքներ:

«Սա մեր առաջին փառատոնն է երկրի սահմաններից դուրս: Մենք հասկացել ենք, որ պետք է համերգներ կազմակերպենք ու փառատոնների մասնակցնեք նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, որովհետեւ դրսում ճանաչելի դառնալու հնարավարություններն ավելի մեծ են»,- «Մեդիալաբին» հաղորդում է խմբի մենակատար Վահան Պողոսյանը.

 

5 տարվա պատմություն ունեցող խմբին ճանաչում են նաեւ այլ երկրներում: Նրանց «А4 դեմքեր» երգը պաշտոնապես դարձել է Rockband 3 համակարգչային խաղի երգերից մեկը: Այսինքն խաղի սիրահարները կահամաշխարհային ճանաչված 83 ռոք խմբերի երգերի հետ, կարող են նաեւ որոշել սովորել նվագել «Որդան Կարմիրի» այս գործը:

Միջազգային ասպարեզում եւս մեկ առաջարկություն է արվել «Որդան Կարմիրին. Streetcult Marketing and Promotion ընկերությունը՝ http://www.streetteam.com, ամեն տարի միջազգային ասպարեզում ոչ հանրահայտ, բայց մեծ պոտենցիալ ունեցող խմբերի երգերով թողարկվող հավաքածու է պատրաստվում, որոնցից հերթականի՝ տասնյոթերորդի մեջ «А4 դեմքեր» երգը եւս կընդգրկվեն:

© Medialab.am