Հայկ Չոբանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրով՝ Հայկ Չոբանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայկ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում։