Անհրաժեշտ է՝ «Հայկական ժամանակ»-ը հանդես գա հայտարարությամբ ու ներկայացնի հաշվետվությունը վերահիմնադրման օրից․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը «Հայկական ժամանակ» թերթի նախկին խմբագիրն էր, այսօր իր ուղիղ եթերում հայտարարել է, որ անհրաժեշտ է՝ թերթը հանդես գա հայտարարությամբ ու ներկայացնի հաշվետվությունը վերահիմնադրման օրից։

«Պարզ է, որ լրատվամիջոցների կյանքը առաջիկա 10 տարվա համար պլանավորված է եղել և փլուզվել է, և այսօր իշխանությունը չի վերահսկում և չի էլ վճարում լրատվամիջոցներին, չնայած իմ՝  վարչապետ լինելու առաջին օրից այս հարցը եղել է մեր օրակարգում, թե մենք ինչպես պետք է անենք, որ լրատվամիջոցների ազատության համար երաշխիքներ ստեղծենք», -ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ նման մի նախագիծ այժմ խորհրդարանում կա շրջանառության մեջ դրված։

Վարչապետը վերահաստատել է իր նախկին դիրքորոշումը՝ նշելով, որ լրատվամիջոցների մի մեծ խումբ կա, որը շարունակում է ֆինանսավորվել նախկին իշխանությունների կողմից։ Փաշինյանի խոսքով, այդ խումբը հիասթափված է և դրա պատճառն այն է, որ նրանք հասկանում են`այդ վիճակը երկար չի շարունակվելու, որովհետև նախկին իշխանությունների գումարները ավարտվելու են: