«Չեմ հասկանում` ի՞նչ երաշխիք կա, որ մենք էլ չենք վարակվի». ԵՊՀ-ում «տարածված» տուբերկուլյոզի մասին

Այսօր Երևանի պետական համալսարանում իրարանցում էր: Օրեր առաջ տուբերկուլիոզով հիվանդ էր հայտնաբերվել: Սովորում է Ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետում: Լուրը խուճապի էր մատնել ֆակուլտետի ուսանողությանը, ուսանողները դասադուլ էին հայտարարել: նույն մասնաշենքում սովորող այլ ֆակուլտետների ուսանողները պակաս անհանգստացած չէին: «Այդ աղջիկը ընկերուհուս կուրսեցին է: Նրանք շատ էին վախեցել, անկեղծ ասած, ես էլ: Նրանցից ոչ մեկ չէր ցանկանում համալսարան գալ, այնինչ դեկանն ասել էր`դաս լինելու է»,- պատմում է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Աննիկ Գրիգորյանը:
 

Կարդալ ավելին