Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել կայանած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենային:
«Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Արմեն Կ.-ն (ծնված 1993 թ.) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան: