Ճանապարհն արդեն 9 ժամ է շարունակում է փակ մնալ․ Արցախի ոստիկանություն

Արցախը ՀՀ և աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհն արդեն 9 ժամ է շարունակում է փակ մնալ: Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը։

«Հայաստանից Արցախ երթևեկող հարյուրավոր քաղաքացիների մի մասը ժամանակավոր մնացել է Գորիսում։

Առավոտից անորոշ ու սպասողական վիճակում են հայտնվել Արցախից դեպի ՀՀ մեկնող քաղաքացիները։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։

Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին»,-նշվում է հայտարարության մեջ: