Փոստանջյանը 4-րդ երեխայից հետո ստացել է 480.000 դրամ նպաստ եւ էլի է պատրաստվում երեխա ունենալ

Փոստանջյանը 4-րդ երեխայից հետո ստացել է 480.000 դրամ նպաստ եւ էլի է պատրաստվում երեխա ունենալ
Փոստանջյանը 4-րդ երեխայից հետո ստացել է 480.000 դրամ նպաստ եւ էլի է պատրաստվում երեխա ունենալ

Aravot.am-ի ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ երեխա ունենալու առումով «Ժառանգությունն» առաջին տեղում է՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեջ: Այս առնչությամբ այսօր «Արցախ» ակումբում մենք «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցինք՝ հատուկ շեշտադրո՞ւմ է բազմազավակության: Նա պատասխանեց. «Մենք պետք է շատ երեխաներ ունենանք, ես երեկ «Կենտրոն» հեռուստատեսության հյուրն էի, Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ հայ կինը պետք է առնվազն ունենա 4 զավակ, իհարկե, մենք պետք է շատ երեխաներ ունենանք»: Նաեւ հարցրեցինք՝ Ձեր մասով շարունակություն լինելո՞ւ է՝ նա պատասխանեց. «Իմ բուկլետս կա, եթե կարդացել եք՝ իհարկե: Մենք գնահատում ենք, որ երեխան հարստություն է, դրա համար պետք է քաղաքականություն մշակվի: Հայը սիրում է երեխա: Այսօր զույգերը չեն կարողանում ամուսնանալ, երեխա ունենալ՝ պայմաններից:

Կարդալ ավելին

Զարուհի Փոստանջյանի ընտանիքի մասին «Մեդիալաբի» ֆոտոպատմությունն` այստեղ: