Մաշտոցի այգում 7 ակտիվիստի են ձերբակալել

Մաշտոցի պուրակի կրպակները ապամոնտաժելու եւ 2 վրան տեղադրելու փորձերից հետո ՀՀ ոստիկանության աշախատակիցները բերման են ենթարկել 7 ակտիվիստների՝ Եղիա Ներսեսյանին, Գոռ Հակոբյանին, Արման Յարալյանին, Վահրամ Սողոմոնյանին, Արմեն Հովհաննիսյանին, Կարեն Հարությունյանին եւ Գևորգ Սաֆարյանին:

Մաշոտցի պուրակի համար արդեն 2 ամսից ավելի պայքարող երիտասարդները որոշեցին արդեն վճռական կերպով գործնական քայլերի դիմել, որի արդյունքում էլ հայտնվեցին ոստիկանությունում:

Այժմ նրանց համախոհները Ֆեյսբուքով կոչ են անում բոլորին մեկնել Երեւան քաղաքի ոտտիկանության կենտրոնական բաժին ու պահանջել ազատ արձակել ակտիվիստներին: Ոստիկանության շենքը շրջապատված է ոստիկաններով:

© Medialab.am