Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք:

«Մարզում ընդհանուր ունենք 62 հաստատված դեպք։

Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 81 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- նշված է գրառման մեջ: