Միջկուսակցական միասնական շտաբը հանդես կգա ամփոփիչ հայտարարությամբ

Միջկուսակցական միասնական շտաբը հանդես կգա ամփոփիչ հայտարարությամբ
Միջկուսակցական միասնական շտաբը հանդես կգա ամփոփիչ հայտարարությամբ

Հայաստանի քաղաքագետների միությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով որ մայիսի 7-ին, ժամը 18-ին Հայաստանի քաղաքագետների միության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասանական շտաբի աշխատանքային նիստ:

Նիստին մասնակցել են Լևոն Զուրաբյանը, Վարդան Օսկանյանը, Արմեն Ռուստամյանը, Հմայակ Հովհաննիսյանը եվ քննարկվել են մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ ընտրախախտումները, որոնք շտաբի անդամների գնահատմամբ խաթարել են ընտրությունների օրինականությունը:

Նիստի մասնակիցները արձանագրել են, որ քվեարկության օրը Միասնական շտաբի կողմից ընդունված և հրապարակված երեք հայտարարությունները ( ժամը 12-ին, ժամը 17-ին և ժամը 22-ին) օբյեկտիվորեն գնահատել են քվեարկության ժամանակ թույլ տրված բազմաթիվ օրինախախտումերը՝ միտված լինելով դրանց հետագա ծավալումը կանխելու նպատակին:

Միասնական շտաբը որոշել է ընտրատեղամասերից ստացվող փաստերի վերլուծությունից հետո հանդես գալ ամփոփիչ հայտարարությամբ:

© Medialab.am