Դադարեցվել է Կոտայքի մարզի որոշ գյուղերի գազասպառողների և հարակից հանրային օբյեկտների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 28-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 17.00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն  գյուղերի գազասպառողների և հարակից հանրային օբյեկտների գազամատակարարումը: