Վարկային արձակուրդ է տրամադրվել 470 հազ. ֆիզիկական և 14.6 հազ. իրավաբանական անձանց

ՀՀ  բանկերը և վարկային կազմակերպությունները միասին, ապրիլի 27-ի դրությամբ, վարկային արձակուրդ են տրամադրել կամ այլ կերպ վերանայել են մոտ 470 հազ. ֆիզիկական անձանց 758,325 վարկ՝ 26.5 մլրդ դրամի չափով, և  14.6 հազ. իրավաբանական անձանց 16,356 վարկ՝ 48.3 մլրդ դրամի չափով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայությունից, առևտրային բանկերի տվյալների համաձայն՝  միայն բանկերը  ֆիզիկական անձանց մասով վերանայել են 698,302 վարկ՝ 21.7 մլրդ դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց մասով՝ 12,788 վարկ՝ 46.7 մլրդ դրամի չափով։