«Միմոսը»` Տաջիկստանի հայ համայնքում

«Միմոսը»` Տաջիկստանի հայ համայնքում
«Միմոսը»` Տաջիկստանի հայ համայնքում

«Միմոս» խամաճիկների թատրոնը «Մի գայլի պատմություն» ներկայացումով մասնակցել է Դուշանբեում կայացած «Տիկնիկների ֆանտազիա» 3-րդ միջազգային տիկնիկային փառատոնին` արժանանալով հանդիսատեսի, փառատոնի մասնակիցների հավանությանն ու թատերագետների բարձր գնահատականին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

«Այնուհետև, հայկական թատերախումբը սիրով և պատրաստակամությամբ փառատոնային ներկայացումով հանդես է եկել տեղի հայ համայնքի առջև, մատուցելով հատուկ անակնկալ. հմուտ տիկնիկավարների շնորհիվ` հայկական տարազով տիկնիկները պարել են ազգային պարեր և քոչարի բռնել»,-նշված է հաղորդագրության մեջ:

© Medialab.am