Սամվել Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրում է ռեստորան

Սամվել Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրում է ռեստորան
Սամվել Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրում է ռեստորան

Սամվել Ալեքսանյանի հրավեր-նամակը ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Հարգելի պարոն Փաշինյան,

Պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ համամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու կապակցությամբ և որպես պառլամենտական գործընկեր` հրավիրում եմ Ձեզ ներկա լինել թիվ 7 ընտրատարածքում կայացած ազատ, արդար, թափանցիկ և, միջազգային դիտորդների գնահատմամբ, մրցակցային ընտրությունների ավարտին նվիրված միջոցառմանը: Համոզված եմ, որ ընտրությունների նման ընթացքը հնարավոր եղավ ապահովել նաև ընդդիմադիր ուժերի ակտիվ գործունեության և ազնիվ մրցակցության շնորհիվ: Այս առումով անգնահատելի է նաև Ձեր գործունեությունը՝ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 7 ընտրատարածքում: Կարծում եմ, որ Ձեր մասնակցությունը վերոհիշյալ միջոցառմանը մի կողմից կնպաստի Ձեր և թիվ 7 ընտրատարածքի ընտրողների միջև հետագա մերձեցմանը, մյուս կողմից լավ հիմք կհանդիսանա հայոց խորհրդարանում մեր հետագա արդյունավետ համագործակցության համար:

Միջոցառումը տեղի կունենա ս.թ. մայիսի 21-ին՝ ժամը 19:00, «Փարվանա» ռեստորանային համալիրում:

Թիվ 7 ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան»: