Գալուստ Սահակյանը գիտի՝ ով է վարչապետի ՀՀԿ թեկնածուն, բայց անունը չի տա

«Առաջին լրատվականը» գրում է.
«ՀՀԿ-ի համար ամեն ինչ պարզ է, և կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ ամեն ինչին տեղյակ է, սակայն քանի դեռ քաղաքական ալեկոծումներ են, նա իրեն թույլ չի տա վարչապետի թեկնածուի անունը տալ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ինքը՝ Գալուստ Սահակյանը:

Անդրադառնալով ՀՀԿ ցուցակից հնարավոր ինքնաբացարկների թեմային՝ նա նկատեց, որ ինքնաբացարկներ կլինեն, և այն էլ`մեծ թվով: «Իսկ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ինքնաբացարկ հայտնածների թվում չկա»,- լրագրողներից մեկի հարցին ի պատասխան` ասաց Գալուստ Սահակյանը:

Սահակյանի անձնական կարծիքով` ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն անպայման բարձր դերակատարում է ունենալու, բայց թե հատկապես ինչ ոլորտում՝ նա այդպես էլ չասաց»:

© Medialab.am