«Գագիկ Ծառուկյանը մասնավորապես սևեռվել է վարչապետի պաշտոնի վրա»

«Գագիկ Ծառուկյանը մասնավորապես սևեռվել է վարչապետի պաշտոնի վրա»
«Գագիկ Ծառուկյանը մասնավորապես սևեռվել է վարչապետի պաշտոնի վրա»

«Հրապարակը» գրում է.
«ՀՀԿ-ԲՀԿ հետընտրական հարաբերություններում խնդրո առարկան վարչապետի պաշտոնն է:
Մեր աղբյուրներն ասում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնավորապես սևեռվել է այս պաշտոնի վրա: Կոալիցիա մտնելու համար նա պահանջում է վարչապետի հրաժարականը, սակայն ոչ թե ԲՀԿ թեկնածուի համար, այլ իր խնամի Հովիկ Աբրահամյանի: Թեև նշում են նաև, որ քարոզարշավի շրջանում վարչապետի տևական քննադատությունից հետո իրենց՝ կոալիցիա մտնելն առանց Տ. Սարգսյանին պաշտոնաթող անելու, չի հասկացվի:
Իշխանության վերնախավում կարծում են, որ այս պահանջը չի կատարվելու, մինչև նախագահական ընտրություններ Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել, քանի որ Սերժ Սարգսյանը նրան որոշել է ամեն գնով պահել»:
© Medialab.am