«Ժողովուրդ» թերթը տեղեկացնում է, որ Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական ապագա խմբակցությունը ղեկավարելու է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
«Ինչպես հայտնի է, Զուրաբյանը համակարգում է ոչ միայն ՀԱԿ գրասենյակը, այլեւ Կոնգրեսի նախընտրական շտաբի պետն էր: Այնուամենայնիվ, լուրի իսկությունը ճշտելու համար դիմեցինք ՀԱԿ անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ում, ի դեպ, իր մանդատը զիջեց Լեւոն Տեր-Պետրոսյանը»,-գրում է «Ժողովուրդը»:
© Medialab.am