Բակո Սահակյանը այցելել է Մարտունի և տվել հանձնարարականներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին այցելել է Մարտունու շրջան եւ ծանոթացել այնտեղ տարվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ։