Այսօրվանից մի շարք ոլորտներում կհանվեն սահմանափակումները․ ՀՀ պարետի որոշումը

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում մայիսի 4-ից կհանվեն սահմանափակումները մի շարք ոլորտներում։

Նշենք, որ այսօրվանից հանվում են ազատ տեղաշարժման սահմանափակումները, այսինքն տեղաշարժման թերթիկի կարիք այլևս չի լինի, միաժամանակ շարունակում է գործել հանրային տրանսպորտի արգելքը:

ՀՀ-ում րտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ այսօրվանից թույլատրվում է հետևյալ ոլորտների աշխատանքը.

Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլերի նորոգում

Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում

Մանածագործական արտադրատեսակների, հագուստի և կոշիկի մանրածախ առևտուր շուկաներում և կրպակներում՝ բացառապես կրպակների մասով

Այլ ապրանքների մանրածախ առևտուր կրպակներում  

Կացություն, հանրային սնունդ

Ռեստորանների ծառայություններ՝ բացառապես բացօթյա

«Արագ սննդի» կետերի ծառայություններ՝ բացառապես բացօթյա

Պաղպաղակի վաճառք սայլակներ (բացառությունների դեպքում արգելվում է նարգիլեի մատուցումը)

Բարերի, սրճարանների գործունեություն՝ բացառապես բացօթյա

Գարեջրատների, պանդոկների գործունեություն՝ բացառապես բացօթյա

Շարժական կետերից խմիչքների, ըմպելիքների վաճառք (բացառությունների դեպքում արգելվում է նարգիլեի մատուցումը)

Վարչարարական և օժանդակ գործունեություն

Առևտրի իրականացման վայրի կազմակերպում՝ բացառապես սննդամթերք վաճառող առևտրի օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների մասով

Մշակույթ, զվարճություններ, հանգիստ

Բուսաբանական և կենդանաբանական այգիների ու բնության հատուկպահպանվող տարածքների, արգելոցների գործունեություն

Արխիվների գործունեություն

Վիրտուալ մոլեխաղերի հետ կապված գործունեություն

Թույլատրվելու է սպորտային ակումբների գործունեությունը բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային միջոցառումների անցկացման համար։

Ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի ծառայություններ

Բարերի և խմիչքների մատուցման համանման կետերի ծառայություններ

Վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում

Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն

Գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեություն

Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն