Տավուշի մարզի 1000 ընտանիք, Եվրոպական միության աջակցությամբ ստանում է սննդի փաթեթներ և հիգիենայի պարագաներ

ՀՀ Եվրոպական միությունը հայտնում է, որ կորոնավիրուսային համավարակի այս օրերին դժվարին իրավիճակում հայտնված Տավուշի մարզի 1000 ընտանիք, Եվրոպական միության աջակցությամբ ստանում է սննդի փաթեթներ և հիգիենայի պարագաներ։

«Վորլդ Վիժն Հայաստանի և Տավուշի մարզպետարանի համատեղ ջանքերով ընտրվել են այն ընտանիքները, որտեղ կարիքը հատկապես սուր է՝ անապահով կամ բազմազավակ ընտանիքներ, միայնակ ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք։

Միայն համատեղ ուժերով կարող ենք հաղթահարել այս ճգնաժամը»,- նշված է գրառման մեջ: