Գուրգեն Խաչատրյանը չի թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, կներկայանա, երբ նախաքննական մարմինը կվերադառնա օրինականության դաշտ. Փաստաբան. Փաստինֆո

Գուրգեն Խաչատրյանը երբեք չի թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, երբեք չի խոչընդոտել գործի քննությանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Գալաքսի» ընկերության համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ օրերս դատարանը բավարարեց Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը, որից մի քանի օր անց հետախուզում հայտարարեց նրա նկատմամբ։

Երեմ Սարգսյանը նշեց, որ քրեական գործը քննվում է 2019 թվականից ու նախաքննական մարմինը չի կարող մատնանշել Գ.Խաչատրյանի կողմից ոչ իրավաչափ վարքագծի գեթ մեկ դեպք։ «2019 թվականի փետրվարից այս գործը կա, նա միշտ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, բացատրություններ է տվել, փաստաթղթեր ներկայացրել , հանձնարարել է, որ նաև մենք ներկայացնենք այն փաստաթղթերը, որոնք պահանջում են։ Այսինքն հնարավորինս բաց նպաստել է գործի ամբողջ քննությանը։ Գտնվելով ՀՀ-ից դուրս՝ վերադարձել է իմանալով իր ընտանիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։ Հիմա ասում են, թե իբր կխոչընդոտի, կթաքնվի, չի ներկայանում։

Մանրամասները՝ այստեղ