ԱԺ-ում այսօրվա ծեծկռտուքից հետո ոչ ոք մանդատը վայր չի դնելու. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովոի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ խորհրդարանում այսօրվա ծեծկռտուքից հետո ոչ ոք մանդատը վայր չի դնելու:

«Բնական է, անթույլատրելի է այն, ինչ տեղի ունեցավ, բայց մենք պետք է մի բան արձանագրենք, որ այս ամենը անմիջական կապ ունի նախօրեին հնչած սեռական բնույթի հայհոյանքի հետ, որը հնչեց ԱԺ դահլիճում»,- Ազգային ժողովում լրագրողներին հետ ասաց Ալեն Սիմոնյանը՝ նկատի ունենալով, որ Էդմոն Մարուքյանն է հայհոյել ԱԺ դահլիճում:

Ալեն Սիմոնյանը հավելեց. «Պետք էր այդ սադրանքներին չտրվել, բայց մայիսի 8-ով Սասուն Միքայելանին սադրելը ես համարում եմ անընդունելի: Ես համարում եմ, որ իրեն կլասիկ հռչակած գոծիչն իրավունք չունի Աժ դահլիճում հայհոյանքներ է հնչեցնել: Ես պնդում եմ, որ դա նախապատարստված սադրանք է, որն ունի շարունակական բնույթ»: